Foto

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1085 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 085 նոր դեպք: Այս մասին հայտնում է stopcov.ge կայքը: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 432 վարակակիր, ևս 7-ը՝ մահացել։

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 291 214 դեպք: Այստեղից ապաքինվել է 278 683 մարդ, մահացել է 3 901 պացիենտ:

Կարանտինային գոտիներում գտնվում է 162 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 546 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 338 անձ: