Foto

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 359 նոր դեպք, ապաքինվել է 526 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 359 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 288 755 դեպք: Ապաքինվել է ևս 526 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 277 829:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 6 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 3 883 անձ: