Foto

Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում այսօր 2-րդ մենամարտը կանցկացնի․տեսանյութ

Հայ բռնցքամարտիկ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի առաջնության մրցանակակիր Հովհաննես Բաչկովը այսօր իր երկրորդ մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում:

Ղազախստանում տեղի ունեցող մրցաշարում նա  կհանդիպի Բինալի Շակմանդարովի հետ, որը 2 մենամարտ է անցկացրել ու տարել նույնքան հաղթանակ: Բաչկովն իր նորամուտը պրոֆեսիոնալ ռինգում նշել էր անցած տարվա հոկտեմբերին՝ հաղթանակի հասնելով Սամուել Գոնսալեսի նկատմամբ:

Հիշեցնենք, որ գյումրեցի մարզիկը նախքան պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 15 մենամարտի շեմը հաղթահարելը, կարող է ելույթ ունենալ նաև սիրողական մակարդակում: