Foto

Պուտինը եւ Մերկելը քննարկել են Դոնբասի իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են Կիեւի սադրիչ գործողությունները, որոնք սրում են Դոնբասի իրավիճակը, հաղորդում է Կրեմլի կայքը:

Նշվում է, որ երկու երկրների առաջնորդները քննարկել են միջազգային մի շարք ակտուալ թեմաներ, կարծիքներ են փոխանակել ներուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցերով, մտահոգություն հայտնել՝ կապված Ուկրաինայի հարավ-արեւելքում լարվածության հետ: Վլադիմիր Պուտինն ուշադրություն է հրավիրել Կիեւի գործողությունների վրա, որոնք սրում են իրավիճակը շփման գծում: