Foto

Նիկոլիզմը պարազիտ է Հայաստանի մարմնի վրա

«Ինտերֆաքսին» տված հարցազրույցում Փաշինյան Նիկոլն ասում է, որ հայ-ռուսական հարաբերությունները բավական հարուստ են և Դրանք հիմնվում են մեր բարեկամ ժողովուրդների պատմական «մոտիկության» վրա: Մեկ էլ ավելացնում է, որ առաջիկա ընտրությունների արդյունքները չեն ազդի այդ հարաբերությունների վրա:

Առաջին հայացքից ոչ մի սուտ բան չի ասել, բայց նկատեք՝ ոչ մի բառ չի ասել իր կառավարման ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների ակտիվացման, դրքանց որակի և բովանդակության բարելավման մասին:

Նիկոլը մսխեց 2018-ի ժողովրդական վստահությունը, կործանեց իրեն ժառանգություն մնացած երկրի տնտեսությունն ու բանակը, խայտառակ կապիտուլյացիայով ադրբեջանին հանձնեց Արցախի գերակշիռ մասը, հազարավոր զոհերի պատճառ դարձավ ու հազարավոր մահեր գրանցեց՝ կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելով:

Այսինքն Նիկոլը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ինքն ու իր քայլողների թիմը պարազիտ է Հայաստանի մարմնի վրա: Ոչնիչ չավելացնելով՝ բացառապես մսխում ու ոչնչացնում է պետության և պետականության ռեսուրսը: Միակ բանը, որ ավելացրել է իր իշխանության երեք տարվա ընթացքում, իր թիմի պարգևավճարներն են և իր իշխանությունը պահող ոստիկանների ու թիկնազորի աշխատավարձը:

Իսկ առաջիկա ընտրություններին էլ անդրադառնում է, որպեսզի Պուտինի հետ հանդիպումից առաջ ցույց տա իր «բարեկամական» ցանկությունները անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչի նկատմամբ: Նա մտածում է, թե իր հնարավոր հրաժարականից առաջ Մոսկվա կատարելիք այցով Հայաստանի ներքին լսարանին կարող է ցուցադրել Ռուսաստանի լոյալությունն իր վարչակարգի նկատմամբ: Սակայն, ի տարբերություն Նիկոլի, Պուտինը լավ հիշողություն ունի և չի մոռացել, որ 2018-ի հեղաշրջումից առաջ Նիկոլը մոլի հակառուս էր ու ԵԱՏՄ-ից դուրս գալու քարոզիչ: Հեղաշրջումից հետո նա հայտարարեց, որ ՀՀ արատաքին քաղաքականության մեջ, հատկապես ԵԱՏՄ, այսինքն ռուսական ուղղությամբ ոչինչ չի փախվելու, բայց այս երեք տարվա ընթացքում ամեն ինչ արեց Ռուսաստանի հետ բոլոր հնարավոր շփման կետերը վերացնելու և Հայաստանի հասարակության մեջ նրան որպես թշնամի ներկայացնելու համար: Հիմա էլ նիկոլական պրոպագանդան ցանկանում է պատերազմում պարտության պատասխանատվությունը գցել Ռուսաստանի գրպանը՝ «Իսկանդերը» 10 տոկոսով պայթեց» ծրագրի շրջանակներում: Դե հայ-թուրքական քիրվայությունն էլ ձեզ նվեր:

Թե ո՞ւմ և ինչպե՞ս է ցանկանում խաբել այս անգամ, նույնիսկ ինքը՝ Նիկոլը չի հասկանում, բայց սովորույթի ուժով մի հերթական սուտ ասում է, որ ստաժը չկորի:

Հեղինակ: Eduard Saribekyan