Foto

Ապրիլի 1-ին Արա Այվազյանը մեկնելու է Մոսկվա. Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպում նախատեսված չէ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց, որ ապրիլի 1-ին մեկնելու է Մոսկվա։

«Մենկնելու եմ Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ շրջանակում արտաքին գործերի նախարարների խորհրդին», - ասաց նախարարը։

Նա նշեց, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ շփում նախատեսված չի։

«Բայց խորհրդի ընթացքում, բնականաբար, կլինեն շփումներ տարբեր գործընկերների հետ», - ասաց նախարարը։