Foto

Սերժ Թանկյանը, Քիմ և Քորթնի Քարդաշյանները և մի շարք այլ հայտնիներ միացել են Ցեղասպանությունը ճանաչելու Բայդենին ուղղված կոչին

Ամերիկյան մի շարք աստղեր միացել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված արշավին, որով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը, նրա քույր Քորթնի Քարդաշյանը, մայրը՝ Քրիս Ջենները, միացել են հայ դատի հանձնախմբի մարտահրավերին և իրենց ինստագրամյան Story բաժնում հրապարակել են «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը» գրությամբ լուսանկար՝ իրենց հերթին գրառման վրա նշելով ևս 5 հոգու անուն, ովքեր պետք է իրենց էջերում նման հրապարակում անեն։

Ակցիային են միացել նաև System of a Down խմբի մենակատար, ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը և այլոք։