Foto

Նիկոլն օդի ու ջրի պես անհրաժեշտ է Ալիևին

Թուրքական երկու պետությունները՝ Թուրքիան և Ադրբեջանը անուղղակի սատարում են Փաշինյանի կառավարությանը: Երեկ Չավուշօղլուն դատապարտեց «զինված հեղաշրջման փորձը», իսկԱլիևն այսօր «ձիով քայլ» կատարեց՝ հայտարարելով, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանը դեպի կործանում և անդունդ է տանում: Սրանով Փաշինյանը միայն առիթ է ստանում լայվերով ու միտինգներում ճղճղալ, իբր առանց Նիկոլ Հայաստանը ձեռնտու է իր «կիրթ օպոնենտին»: Բայց Ալիևի հակահայկական մյուս հայտարարությունները գալիս են քողազերծելու Նիկոլին պաշտպանելու նրա անհագ ցանկությունները: Հայաստանի ոչ մի քաղաքական ուժ չի համարում, որ արցախյան հարցն այլևս լուծված է հօգուտ ադրբեջանի և պետք է դուրս գա բանակցությունների օրակարգից: Հայաստանի ոչ մի նախկին և ապագա իշխանություն չի կարող համաձայնվել այն մտքի հետ, որ այս կապիտուլյացիոն հայտարարությունը կարող է խաղաղության կամ հաշտության պայմանագրի հիմք հանդիսանալ: Միայն այս պարտվողական իշխանությունն է, որ պատերազմը համարում է ավարտված և համակերպվում է GPS-ով ադրբեջանական սահմանազատումների, Արցախի տարածքների օկուպացիայի հետ: Միայն այս կառավարությունն է, որ գերիների հարցերից ձեռքերը լվացել ու հանձնել է Ռուսաստանի փաստացի իրավասությանը և լռելայն համաձայնվում է Ալիևի կարծիքին, որ նրանք ոչ թե գերիներ, այլ դիվերսանտներ են: Միայն Նիկոլ Փաշինյանին է ձեռնատու, որ մեր հայրենակիցները շարունակեն մնալ պատանդի կարգավիճակում, որպեսզի նրանց ծնողներին ու հարազատներին զերծ պահի քաղաքական պահանջներ դնելուց և փողոց դուրս գալուց: Միայն Փաշինյանին ու իր թիմին է ձեռնատու Մեղրիի թուրք-ադրբեջանական միջանցքը:

Որքան էլ Ալիևը փորձի Նիկոլին «դատափետել», նրա միակ երազանքը թույլ կամ գոյություն չունեցող Հայաստանն է, որին հասնելու առաջին քայլերը կատարել է հենց Նիկոլի աջակցությամբ: Նիկոլն օդի ու ջրի պես անհրաժեշտ է Ալիևին: