ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ծառայության սակրավորական ջոկատները ռազմամթերք ու այլ պայթուցիկ առարկաներ հայտնաբերելու նպատակով, այս պահին Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ, Մաղավուզ, Մեծ շեն, Վարնկաթաղ համայնքներում և «Պուշկեն յալ» կոչվող տեղամասում իրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ։
Հայտնաբերված զինամթերքը կոչնչացվի տեղում։
Տեղեկատու հեռախոս`911։









