Foto

Մահացել է ամերիկացի ջազ երաժիշտ Չիկ Կորեան

79 տարեկանում մահացել է ամերիկացի ջազ երաժիշտ, դաշնակահար, կոմպոզիտոր, «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Չիկ Կորեան։

Նշվում է, որ երաժիշտը մահացել է «վերջերս ախտորոշված քաղցկեղի հազվագյուտ տեսակից»։

«Նա սիրելի ամուսին էր, հայր ու պապ, շատերի համար՝ մեծ ուսուցիչ ու ընկեր: Իր աշխատանքի և ամբողջ աշխարհում ճամփորդությունների շնորհիվ նա դարձել է միլիոնավոր մարդկանց ոգեշնչման աղբյուրը»,- ասված է նրա ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ։

Իր կարիերայի ընթացքում Կորեան արժանացել է «Գրեմմի»-ի 23 մրցանակի։ Կորեան լայն ճանաչում է ձեռք բերել 1970-ական թվականների կեսերին՝ «Return to Forever» համույթի (1972-1977թվականներ) շնորհիվ։

Աղբյուր՝ Tert.am