Foto

«U-2»-ի կիթառահարի համերգը. պատմության մեջ առաջին անգամ Սիքստինյան կապելլայում ռոք-երաժիշտ է ելույթ ունեցել

Պատմության մեջ առաջին անգամ Սիքստինյան կապելլայում ելույթ է ունեցել ռոք-երաժիշտ՝ Էջը կամ Դեվիդ Էվանսը՝ U-2-ի կիթառահարը: Նա նվագել է մի քանի երգեր և անգամ երգել է: Նա ստիպված է եղել երգել միայնակ. Բոնոն՝ U-2-ի վոկալիստը, համերգին չի եղել, բայց ձայնակցել են իռլանդական խոռի երեխաները: Այս մասին հաղորդել է «Россия 24»-ը:

Միջոցառումն անցկացվել է քաղցկեղով հիվանդների օգնության ակցիայի շրջանակում: Մի քանի հազար հանդիսատեսների մեջ են եղել նաև գիտնականներ, բժիշկներ և բարերարներ:

Սովորաբար Սիքստինյան կապելլայում անցկացվում են միայն համաժողովներ, որոնց ժամանակ ընտրվում է նոր Հռոմի Պապը: Մնացած ժամանակներում այն գործածվում է որպես թանգարան:

Vesti.am