«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է թիմի հայտացուցակը «Սպեցիայի» դեմ խաղի համար:
Ինչպես արդեն հայտնել էր մարզիչը, խաղին պատրաստ չեն Պեդրոն և Էդին Ջեկոն, իսկ Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ էր: Մխիթարյանը ի վերջո ևս չի հայտնվել հայտացուցակում ու բաց կթողնի հանդիպումը: Այսպիսով՝ «Ռոման» կխաղա առանց իր հիմնական հարձակման եռյակի: Ֆոնսեկայի ներկայացրած հայտացուցակը հետևյալն է.
Դարպասապահներ՝ Ֆարելի, Լոպես, Ֆուզատո
Պաշտպաններ՝ Իբանյես, Սմոլինգ, Կարսդորպ, Սանտոն, Կումբուլա, Պերես, Սպինացոլա
Կիսապաշտպաններ՝ Ֆերատովիչ, Կրիստանտե, Պելեգրինի, Վիլյար, Վերետու, Դիավարա, Դարբո
Հարձակվողներ՝ Պոդգորենու, Մայորալ, Կառլես Պերես, Պրովիդենս, Տալ