Foto

Կոկորինը կտեղափոխվի Ֆիորենտինա

«Սպարտակը» իր պաշտոնական կայքում հաստատել է, որ հարձակվող Ալեքսանդր Կոկորինը տեղափոխվում է «Ֆիորենտինա»:

««Սպարտակը» համաձայնության է եկել «Ֆիորենտինայի» հետ հարձակվող Ալեքսանդր Կոկորինի՝ իտալական ակումբ տեղափոխության վերաբերյալ:

Ամենամոտ ժամանակում հարձակվողը կմեկնի Իտալիա՝ բուժզննման ու այն հաջող անցնելու դեպքում 3,5 տարվա պայմանագիր կստորագրի թիմի հետ:

Ալեքսանդրին մաղթում ենք, որ իրեն լավ դրսևորի Եվրոպայի ամենաառաջատար լիգաներից մեկում»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ:

Աղբյուր  ArmSport.am