Foto

Այս պահին ունենք դուրս բերված 3439 մարմին , որոնցից դեռևս նույնականացված չեն 766-ը․ Ավինյան

«Այն թվերը, որոնք շրջանառվում են տարբեր շրջանակների կողմից զոհերի վերաբերյալ, իրականությանը չեն համապատասխանում, այսինքն չափազանցված են։ Այս պահին ունենք դուրս բերված 3439 մարմին , որոնցից դեռևս նույնականացված չեն 766-ը, այսինքն ԴՆԹ նույնականացման փուլում է  և այս նույնականացման գործընթացում մենք նաև ավելի հստակ ունենում ենք տվյալներ և վերջնական ցուցակը հրապարակվելու է։ կան նաև անհետ կորածներ, բայց ես հիմա կոնկրետ թիվ չեմ ուզում հնչեցնել ոչ զոհերի հետ կապված, ոչ անհետ կորածների , որովհետև այդ վերջնական թիվը երբ որ ունենանք արդեն ամբողջական զեկույցով կներկայացվի ՊՆ կողմից։ Ուղղակի ուզում եմ շեշտեմ, որ զոհերի թիվը 4000 չի անցնի»,- այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ 

Հեղինակ: Թամարա Աբրահամյան