ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի սամսոնյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցպատասխանի ժամանակ հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշելով որ ստորագրված եռակողմ հայտարարությունն արդեն իրողություն էր և դուք հետևողականորեն իրագործել եք դրա 9 կետերից 7-ը՝ նշված տարածքների ամբողջական հանձնումն Ադրբեջանին։ Գործընթացը կանգ է առել 8-րդ և 9-րդ վրա, որից մեկն այսօր Ադրբեջանի պարտավորություննէ՝ այն է պատերազմից հետո Հայաստանին վերադարձնել բոլոր ռազմագերիներին, առանց ձգձգումների և առանց շահարկումներ։ Ինչո՞ւ հայկական կողմը վերջինիս գլխավորությամբ ՌԴ Մոսկվա մայրաքաղաքից ռազմագերիների հարցով վերադարձավ գլխիկոր։ Հարցին պատասխանեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշելով․
«Մի քանի ճշտում․ նախ 8-րդ կետը կատարման ընթացքում է և մասնակի կատարվել է, երկրորդ՝ 9-րդ կետը կատարման դեռևս սկզբնական փուլում է դեռ մեծ հարց է , կամ սխալ կլինի պնդել, որ 9-րդ կետի կատարումը չի նպաստելու 8-րդ կետի կատարմանը, ժամանակը ցույց կտա։ Ուստի կապ տալ ու ասել, որ մի կետը կատարվել է մյուսը չի կատարվել դա կարծում եմ՝ սխալ պնդում է»։
Արձագանքի ժամանակ Անի Սամսոնյանը հետաքրքրվեց, թե արդյոք փոխվարչապետը պատասխանում է ՀՀ վարչապետի ցուցումով , թե իր ցանկությամբ, քանի որ հարցն ուղղված էր Վարչապետին։ Եվ եթե հարցին պատասխանում է վարչապետի ցուցումով, ապա դա նշանակում է, որ ինչպես Մոսկվայում վարչապետը չկարողացավ լուծել այդ հարցը, ապա նաև այստեղ ունակ չէ պատասխանելու վերջինիս հարցին։
Պատգամավորին ի պատասխան Մհեր Գրիգորյանն ասաց․«Տիկին Սամսոնյան, կարծում եմ՝ հարցը շատ լուրջ է, և երբ դուք այդ հարցը տալիս եք բարի եղեք մնալ հարցի կարևորության շրջանակներում ։ Սյն ինչ որ դուք ասում եք, ես ուղղակի ինձ թույլ չեմ տա մեկնաբանել ձեր երկրորդ ասածը և մնում եմ ձեր հարցի շրջանակում և իմ հարցը մնում է ձեր հարցի պատասխանը»։