Foto

Շիրակի երկու գյուղում իրականացվելու է բնակիչների տարհանումը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը հունվարի 21-ին՝ ժամը 12:00-13:00-ն, Նոր Կյանք համայնքում, իսկ հունվարի 26-ին՝ 12:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում, Փանիկ համայնքում իրականացնելու է բնակչության ազդարարման, տարհանման և պատսպարման միջոցառումներ:

«Համագործակցելով տեղական ինքնակառավարման մարիմինների հետ՝ փորձարկվելու են նշված համայնքների էլեկտրաշչակները:

Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշում են ԱԻ նախարարությունից։