Ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները սկսել են խաղաղապահների պատվաստումը, հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Առաջին փուլով պատվաստումներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Մարտակերտի շրջաններում գտնվող 3 դիտակետերում: Մեկ օրում Լեռնային Ղարաբաղում ծառայություն իրականացնող շուրջ 100 ռուս խաղաղապահ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է հասցվել պատվաստանյութի մոտ 2 հազար չափաբաժին։ Այդ թիվը բավարար է խաղաղապահների ամբողջ անձնակազմին պատվաստելու համար։ Պատվաստումն կիրականացվի երկու փուլով՝ հունվարի 14-31-ը և փետրվարի 1-28-ը: