Ռուս խաղաղապահ զորքերը ուղեկցել են փախստականների հերթական շարասյունը, որոնք Հայաստանի Հանրապետությունից վերադարձել են Լեռնային Ղարաբաղում իրենց մշտական բնակության վայրեր։ Նախօրեին ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 210 փախստական, այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայր է վերադարձել 49 264 փախստական։
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:
Շուրջօրյա դիտարկում է իրականացվում, հրադադարի ռեժիմի պահպանման հսկողությունը իրականացվում է քսանչորս դիտակետերում: