Foto

Իտալիայի կառավարությունը ևս երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը

Իտալիայի իշխանություններն առաջարկում են պանդեմիայի հետ կապված արտակարգ իրավիճակը երկարաձգել մինչեւ ապրիլի 30-ը: Այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Առաջարկում ենք ԱԴ ռեժիմը, որի ժամկետը լրանում է հունվարի 31-ին, երկարաձգել մինչեւ ապրիլի 30-ը»,-ասել է նախարարը:

Իտալիայում ԱԴ ռեժիմ է սահմանվել մեկ տարի առաջ, որն արդեն երկու անգամ երկարաձգվել է: