Foto

Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը` սպեկուլացիայի ենթարկելով գերեվարված քաղաքացիական անձանց և ռազմագերիների հարցը: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:

«Շատ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք պատերազմի ժամանակ, 64 ռազմագերիներ և որոշ քաղաքացիական անձինք հետպատերազմյան ժամանակահատվածում Ադրբեջանում բանտարկվել են առանց Կարմիր խաչի և ռուս միջնորդների պաշտոնական հաստատման»,- գրել է Բեգլարյանը: