Foto

Գրանտը կվերադառնա Չելսի

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Գրանտը կարող է համալրել լոնդոնյան ակումբի մարզչական շտաբը, տեղեկացնում է  TEAMtalk,-ը:

Նշվում է, որ իսրաելցի մասնագետն իր փորձով պետք է օգնի Ֆրենկ Լեմպարդին, ով ունի նրա խորհրդի կարիքը:

Հիշեցնենք, որ 2007–2008 թվականներին Գրանտը մարզել է լոնդոնյան ակումբը:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Չելսին» վաստակել է 26 միավոր և գտնվում է 9-րդ հորիզոնականում:

Աղբյուր  ArmSport.am