Երևանի «Նոայի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի ծառայություններով հետաքրքրված է Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Տոմը»: Այս մասին հայտնում է Match TV-ն:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի հարցով քննարկումներն ընթացքի մեջ են:
Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում միասին Սիմոնյանն անցկացրած 11 խաղում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: