Foto

Տիգրան Բարսեղյանի ապագան «Աստանայում» հարցականի տակ է

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը հնարավոր է չմնա «Աստանայում»։ Ինչպես տեղեկացնում է vnews.am-ը՝ ղազախական ակումբը որոշել է բաժանվել բարձր աշխատավարձ ստացող մի շարք ֆուտբոլիստներից։ Պատճառն ակումբի բյուջեի կրճատումն է։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրահանգել է կրճատել պետական ֆինանսավորում ստացող բոլոր ակումբների բյուջեները։

Ակումբը պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստներին, եթե լավ առաջարկներ ստանա, նույնիսկ վարձակալության հիմունքներով։ Այն խաղացողները, որոնք «խնայողական քաղաքականության» մեջ չեն մտնում, բաց կթողնվեն անվճար, եթե նրանց տրանսֆերը հնարավոր չլինի վաճառել:

«Աստանան» արդեն ֆուտբոլային գործակալներին տեղյակ է պահել իր որոշման մասին և սպասում է առաջարկների։