Foto

Values Awards 2020-ի հատուկ մրցանակը շնորհվել է Մեսսիին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին արժանացել է Values Awards 2020-ի հատուկ պարգևին։ Այս մրցանակը բաժին է հասնում հասարակության զարգացման գործում մեծ ներդրում ունեցած մարզիկներին։ Մրցանակաբաշխության ժյուրին որոշել է պարգևը հանձնել Մեսիին՝ օնկոլոգիական կենտրոնին մեծ աջակցություն ցուցաբերելու համար։

Արգենտինացին ֆինանսավորել է Բարսելոնայի Սան Ժոան դե Դեու հիվանդանոցի օնկոլոգիական բաժանմունքը՝ այն դարձնելով աշխարհում խոշորագույնը։ Երկու տարի առաջ Մեսսիի ֆոնդը մասնավոր այլ անձանց հետ օնկոլոգիական այդ կենտրոնի կառուցման համար նվիրաբերել էր ավելի քան 2,5 մլն եվրո։