Foto

Ջաբրայիլի և Հադրութի տարածքներից հայտնաբերվել է 19 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի մարմին. Արցախի ԱԻՊԾ

Որոնողական աշխատանքների արդյունքում երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Ջաբրայիլի և Հադրութի տարածքներից հայտնաբերվել է 19 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի մարմին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

Քաղաքացիական անձը տարեց տղամարդ է: Հայտնաբերվել է Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղի տարածքից։ Պետք է իրականացվի դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի իմանանք, թե այդ անձն արդյոք բեկորային մահացու վիրավորո՞ւմ է ստացել, թե՞ թուրքերն են սպանել։ Դին հայտնաբերվել է դաշտավայրային հատվածում։ Զինծառայողները հայտնաբերվել են Ջաբրայիլի դիրքային հատվածում և Կարմրակուճ-Հադրութ հատվածում։ Առ այսօր հայտնաբերվել է 1175 մարմին։