Սահմանագծման արդյունքում Սյունիքի Շուռնուխ գյուղի կեսն անցնելու է Ադրբեջանին՝ գյուղի մայրուղին սահման է դառնալու, 12 տուն անցնելու է Ադրբեջանին: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը:
Գյուղապետի փոխանցմամբ՝ մոտ մեկ ժամ առաջ սկսել են սահմանների գծման աշխատանքները, հետո էլ բանակցություններ են ընթանալու.
«Կառավարությունից ասել են քննարկումներ են ընթանում, ասացին՝ վարչապետն ինչ-որ բան է ասել, բայց չեմ էլ լսել, եթե լսած էլ լինեմ, չեմ պատկերացնում, որ ասած լինի՝ ուռա՜ Շուռնուխը պահեցինք»,-ասաց Հակոբյանը:
Մեր այն հարցին, թե հակառակորդին անցնող տարածքի բնակչության կեցավայրի հարցն ինչպե՞ս է լուծվելու, գյուղապետը պատասխանեց՝ չգիտեմ, երևի նվեր տանք, ասենք՝ դա էլ տարեք
Հակոբ Արշակյանի խոսքով՝անորոշ վիճակ է, կառավարությունից չեն հստակեցրել՝ մինչև երբ պետք է ազատեն թշնամական կողմին անցնող տարածքը, ինչպես է լուծվելու այդտեղի բնակիչների կեցավայրի հարցը: