Foto

Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում հայտնաբերվել է 29 աճյուն, երկուսը քաղաքացիական անձինք են. ԱԻՊԾ

Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 27 զինծառայողի աճյուն և 2 քաղաքացիական անձանց մարմիններ: Նրանք Հադրութի շրջանի Տող գյուղից են, երկուսն էլ տղամարդ են: Այսօր որոնողական խմբերը աշխատելու են Հադրութում, Ջաբրայիլում, Իշխանաձորում և Որոտանում: