Foto

ՌԴ ԱԻՆ-ը 80 տոննա օգնություն է հասցրել ԼՂ

Ռուսաստանի ԱԻՆ-ի 15 բեռնատար մեքենայով մարդասիրական օգնություն է հասցրել Ստեփանակերտ, Մարտունի, Մարտակերտ և Ասկերան: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը։

«Ընդհանուր առմամբ, 80 տոննա բեռ է հասցվել տուժած բնակչությանն օգնելու համար:

Ժամանած բեռն այնուհետև կբաշխվի այդ բնակավայրերի բնակիչների միջև։ Դրանք էլեկտրակայաններ, շինանյութեր և կենցաղային պարագաներ են»,- նշված է հաղորդագրության մեջ։