Foto

«Ոչ ոք չկանգնեց առաջին քրիստոնյա ժողովրդի կողքին, քանի որ մեր ունեցածը միայն պատմություն է և մշակույթ…». Շեր

Աշխարհահռչակ փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) իր թվիթերյան էջում անդրադարձել է Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձություններին՝ նկատելով, որ ոչ ոք առաջին քրիստոնյա ազգի` հայ ժողովրդի կողքին չկանգնեց, որովհետև նրա ունեցածը միայն պատմություն ու մշակույթ է: 

«Մութ օր է քրիստոնեության համար: Ոչ ոք չկանգնեց առաջին քրիստոնյա ժողովրդի կողքին, քանի որ մեր ունեցածը միայն պատմություն է և մշակույթ ու արտահանելու ոչինչ չունենք… Շնորհակալություն մարդկությանը»,- նշված է գրության մեջ:

Գրությանը կից Շերը նշել է, որ Հայաստանը փոքրիկ երկիր է, որը Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են ոչնչացնել:

Изображение