Foto

Ռուս խաղաղապահները Ղարաբաղում ականազերծել են 80 հա տարածք

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են ավելի քան 80 հա տարածք։ Հայտնաբերվել և վնասազերծվել է 4577 պայթուցիկ նյութ։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։

«Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 80 հա տարածք, 24․8 կմ ճանապարհ168 սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտներ։ Հայտնաբերվել և վնասազերծվել է 4577 պայթուցիկ նյութ»,-հայտնում են նախարարությունից։