Foto

Մոսկվայից ԼՂՀ չվերթները կարող են սկսվել արդեն դեկտեմբերին

Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը, ՌԴ-ից առաջին չվերթները Ստեփանակերտի օդանավակայանում կարող են վայրէջք կատարել արդեն դեկտեմբերին, ՌԻԱ Նովոստի - ին պատմել է ԼՂՀ վարչակազմում աղբյուրը:

«Այժմ երկու կողմերն էլ՝ մերն ու ռուսականը, ջանքեր են գործադրում, որպեսզի դա տեղի ունենա», - ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով արդեն մինչեւ տարեվերջ Ստեփանակերտում աշխատանքի վերսկսման հնարավորության մասին հարցին:

Նա հավելել է, որ օդային նավահանգիստը կսպասարկի նաեւ ուղեւորային չվերթները, որոնք, ինչպես սպասվում է, ԼՂՀ կժամանեն ոչ միայն Մոսկվայից, այլեւ Ռուսաստանի տարածաշրջաններից:

Մեկ այլ աղբյուր հաստատել է այդ ծրագրերի իսկությունը։ Նրա խոսքով՝ «հավանաբար, արդեն մինչեւ այս ամսվա վերջ մենք ականատես կլինենք, թե ինչպես առաջին ռուսական ինքնաթիռները վայրէջք կկատարեն Լեռնային Ղարաբաղում»:

Ղարաբաղում օդանավակայանի շուտափույթ բացման հնարավորության մասին ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել էր նաեւ չճանաչված հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով, օդային հաղորդակցության բացումը կարեւոր ասպեկտ կդառնա տարածաշրջանի տնտեսական վերականգնման համար' հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության վերջին սրացումից հետո: