Foto

Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցը մեր ուշադրության կենտրոնում է. Արա Աբրահամյան

«Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցը մեր ուշադրության կենտրոնում է»,- ՖԲ իր էջում գրել է Ռուսաստանի հայերի միության ախագահ Արա Աբրահամյանը
«Ռուսաստանի հայերի միությունը նամակով դիմել է ՌԴ նախագահին, որում մենք մենք մտահոգություն ենք հայտնել, թե ինչպես է Ադրբեջանը կատարում համատեղ հայտարարության ռազմագերիների և մյուս պահվող անձանց վերաբերյալ կետը:
Այս պահին այդ հարցով անձամբ զբաղվում է նախագահ Պուտինը:
Մենք գիտենք՝ ինչ է նշանակում ՌԴ նախագահի անձնական մասնակցությունը և հավատում ենք հարցի դրական լուծմանը»: