Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկնել է Բաքու:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և նրա գլխավորած պատվիրակությանը այսօր՝ Երևանում ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: