Foto

ՀՀ-ում Իրանի դեսպանությունը ճշտում է հայ զինծառայողների՝ Իրանի տարածքում հայտնվելու տեղեկությունը

Հայաստանում ԻԻՀ դեսպանատունը, ցավակցելով Լեռնային Ղարաբաղի պատերազմի զոհերի հարազատներին և համբերություն մաղթելով անհետ կորածների հարազատներին, տեղեկացնում է, որ դեսպանատունը  աշխատում է ճշտելու այն տեղեկությունները, որոնց համաձայն,  պատերազմի ընթացքում որոշակի թվով հայ զինծառայողներ հայտնվել են  Իրանի տարածքում։

Pars Today-ի հաղորդմամբ, դեսպանատունը չի հաստատում այդ մասին շրջանառվող լուրերը, սակայն  տեղեկություններ ստանալու դեպքում, անմիջապես կտեղեկացնի Հայաստանի հասարակությանը:

«Խնդրում ենք այս կապակցությամբ բոլոր հարցերով դիմել ՀՀ համապատասխան մարմիններին»,-ասվում է հայտարարության մեջ։