Foto

Ռուսաստանը չի բացառում Ղարաբաղից սիրիացի վարձկանների «ներթափանցման» սպառնալիքը

Ռուսաստանի արտգործնախարարությունը չի բացառում Լեռնային Ղարաբաղի մարտերին մասնակցող սիրիացի և լիբիացի վարձկանների՝ Ռուսաստան ներթափանցելու վտանգը:

«Նման վտանգը, իհարկե, չի կարելի բացառել»,- «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:

«Ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չկան: Կարևոր է վերլուծել ցանկացած վտանգ, այդ թվում՝ պոտենցիալ վտանգները»,- ասել է նա:
«Ռուսաստանի իրավապահ մարմինները ուշադիր հետևում են իրավիճակին և, ինչպես ասում են, «ձեռքը պահում են զարկերակի վրա»,- եզրափակել է Սիրոմոլոտովը: