«Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանց նախապայմանների բանակցելու պատրաստակամության մասին:
«Նման հրավեր (Մոսկվայում բանակցելու) չեմ ստացել: Բազմիցս մասնակցել եմ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումներին, սակայն Փաշինյանի իշխանության գալուց հետո նման հանդիպում չի եղել»,-ասել է Ալիևը, ապա ընդգծել, որ հանդիպումները դրական գնահատում:
«Եթե նման հրավեր լինի, մենք դրան միշտ դրական ենք վերաբերվել և հիմա էլ ենք այդպես վերաբերվում»,-ասել է Ալիևը՝ տեղեկացնելով, որ պատրաստ է առանց նախապայմանների մեկնել Մոսկվա և բանակցել Փաշինյանի հետ:
Աղբյուրը՝ 24News