Foto

Նույնիսկ մատ չեք շարժել Թուրքիայի դեմ. Սերժ Թանկյանը՝ Թրամփին ու Փենսին

Ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությանը՝ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Մայք Փենսին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ։

«2 տարի առաջ դուք պատժամիջոցներ կիրառեցիք թուրք պաշտոնյաների նկատմամբ ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնին ազատ չարձակելու համար, բայց դուք նույնիսկ մատ չեք շարժել պատժամիջոցներ կիրառելու համար Թուրքիայի դեմ Արցախում տասնյակ անմեղ քրիստոնյա հայերի սպանության համար»,- գրել է նա։