Ամերիկյան «Viasat» ընկերությունը դադարեցնում է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների համար կապի միջոցների մատակարարումը։
Նշենք, որ Սան Դիեգոյում գտնվող ընկերության գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում հայ համայնքի անդամները։ Ամերիկահայ ակտիվիստ Քրիստինե Հալաջյանը բողոքի ակցիա իրականացնող հայ համայնքի անդամներին հայտնեց, որ զրուցել են «Viasat» մենեջեր Քեն Փեթերմանի հետ, որը տեղեկացրել է այդ մասին։
Նրա խոսով՝ այդ մարդն անկեղծորեն լաց էր լինում, արցունքներն աչքերին ներողություն էր խնդրում և ասում, որ իրենք ընդամենը պաշտպանողական միջոցներ են վաճառում և չեն իմացել, որ դրանք օգտագործվում են ահաբեկիչների կողմից։ Քրիստինե Քալաջյանը հայտնեց, որ ընկերության ներկայացուցիչը խոստացել է, որ դիմելու են ԱՄՆ պաշտպանության նախարարությանն ու բացատրություն են պահանջելու, թե ինչպես է օգտագործում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան իրենց արտադրած տեխնոլոգիաները։ Բացի դա՝ Քեն Փեթերմանն ընկերության անունից խոստացել է փոխհատուցում տրամադրել Հայաստանին և վստահեցրել է, որ ինքն անձամբ իր անձնական միջոցներից հանգանակություն կանի՝ հօգուտ Հայաստանի։