Foto

«Մեր սև հովազը էլ չկա». ԲՀԿ–ական Ռուստամ Գասպարյանը մահացել է

Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը մահացել է։ Ցավալի լուրը Facebook սոցցանցի իր էջում հայտնել է ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախում զոհվել է Ռուստամ Գասպարյանի 29-ամյա որդին` Ռաֆո Գասպարյանը, իսկ Գասպարյանը գլխի շրջանում ծանր վնասվածք էր ստացել։


«Մեր Ռուստամը, մեր ընկերը, մեր եղբայրը, մեր սև հովազը, «Սև հովազ» ջոկատի հրամանատարը էլ չկա: Արցախում անօդաչուն հարվածել է Ռուստամի մեքենային, ու 29-ամյա որդին տեղում մահացել էր»,–գրել է Զոհրաբյանը։


Նա ասում է, որ բժիշկները թե՛ Ստեփանակերտում, թե՛ «Էրեբունի» ԲԿ–ում արեցին անհնարը Գասպարյանի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, ապարդյուն։


«Վրեժդ լուծելու ենք, Ռուստամ ջան ու բոլոր հերոս տղաներ»,–իր խոսքն ամփոփել է Զոհրաբյանը։