Foto

Արցախի ՊԲ-ն հրապարակել է Գյանջայում տեղակայված Ադրբեջանի լեգիտիմ ռազմական նշանակետերը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է Գյանջա քաղաքում տեղակայված Ադրբեջանի լեգիտիմ ռազմական նշանակետերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՊԲ հաղորդագրությունը, Գյանջայում տեղակայված են ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա՝ ԶՈՒ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ,  ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ, ՊՆ մարտական կառավարման կենտրոն,  ԶՈՒ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ, ՊՆ կենտրոնական ենթակայության զինվորական հոսպիտալ,  ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա, Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինական գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան և հրետանու սպառազինության վերանորոգման գործարան: