Foto

Արցախի համար հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար

Սեպտեմբերի 30-ին հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում:

«Համայն հայությունը շարունակում է սատարել Արցախին նաև դրամական հանգանակությունների միջոցով։

Սեպտեմբերի 30-ին հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար։

Հիշեցնենք, որ հանգանակությունները կարող եք կատարել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվահամարներին, որոնք կարող եք գտնել այս հղումով՝ https://bit.ly/34aY5zL»: