Foto

Հունաստանը պահանջել է ԼՂ հարցով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ հրավիրել

Հունաստանը սեպտեմբերի 30-ին պահանջել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը: Այս մասին ասված է Հունաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորագրությունում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հաղորդվում է, որ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը համապատասխան պահանջը ներկայացրել է ԵԱՀԿ-ում նախագահող Ալբանիային ուղղված նամակում:

«Հունական նախաձեռնությունը նպատակ ունի ԵԱՀԿ շրջանակներում քննարկում անցկացնել ներգրավված երկու կողմերի մասնակցությամբ և քննարկել ճգնաժամը լիցքաթափելու բոլոր հնարավոր ուղիները: Նպատակը Մինսկի խմբում բանակցությունների վերսկսումն է խնդրի  խաղաղ կարգավորման շուրջ»,-ասված է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: