Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանն իր աջակցությունն է հայտնել ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանին: Նազարյանը գրառում է կատարել Ֆեյսբուքում.
«Հարգարժան Թամրազյան, ընկե՜րս, մենք քեզ հետ ենք»,-գրել է Նազարյանը:
Հիշեցնենք, որ Թամրազյանին իր աջակցությունն էր հայտնել նաև Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Գրիշա Թամրազյանը ԿԳՄՍ սպորտի գծով փոխնախարարի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել երեկ: Այդ պաշտոնը նա զբաղեցնում էր 2019 թվականի հունիսի 4-ից: