Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 210-ով, ապաքինվել է ևս 350 մարդ։ Արձանագրվել է մահվան 4 դեպք։ Նախորդ օրը կատարվել է 2256 թեստավորում, որից 2046-ը՝ բացասական արդյունքով։
Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն ավելացել է 4-ով՝ հասնելով 292-ի։
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ ընդհանուր դեպքերի թիվը 47877 է, առողջացածներինը՝ 43026, մահվան դեպքերինը՝ 942, փաստացի բուժվողներինը՝ 3617: Ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 268322 թեստ: