Foto

Անի Սամսոնյանն Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով պաստառ է բերել ԱԺ դահլիճ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով պաստառ փակցրեցին ԱԺ նիստերի դահլիճում։

Այսօր ավելի վաղ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի օգնականը փորձել էր պաստառով մուտք գործել ԱԺ շենք։ Նրա խոսքով՝ օգնականին կանգնեցրել ու փորձել են կարդալ պաստառի բովանդակությունը։

«Դա ինձ համար անհասկանալի է, որովհետև ես ցանկացած պաստառ կարող եմ ներս մտցնել, միգուցե ես իմ աշխատասենյակի պատին եմ ուզում կախել։ Ես ինքս պաստառը ներս մտցրեցի, հետո փորձեցի բերել դահլիճ, ինձ ասացին՝ դուք ակցիա չեք կարող անել դահլիճում։ Ես բարձրաձայն դիմեցի Արարատ Միրզոյանին, որովհետև նա փորձ ունի, դյուրավառ նյութեր է բերել։ Նման աղմուկ բարձրացնել այդ պաստառի շուրջ․․․ Փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասաց՝ մի հատ բերեք տեսնենք ինչ է գրված այդ պաստառի վրա։ Սա ինչ է, գրաքննության հիմնա՞րկ է»,- լրագրողներին ասաց Անի Սամսոնյանը։ Նա հավելեց՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա պաշտոնից։

Սամսոնյանն ասաց, որ պաստառն ամբողջ օրը կլինի ԱԺ նիստերի դահլիճում։