Foto

Մոսկվա-Կրասնոյարսկ  չվերթի ուղևորն սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը

Մոսկվայի «Внуково» օդանավակայանից թռչող Մոսկվա-Կրասնոյարսկ  չվերթի ուղևորը հայտարարել է, որ իր մոտ ռումբ կա և ինքը մտադիր է պայթեցնել ինքնաթռիռը: Խուզարկման արդյունքում ուղևորի մոտ  ոչ մի պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները և ոստիկանությունը հետախուզել են նաև ինքնաթիռը, սակայն այնտեղ ևս ոչ մի կասկածելի իր չեն գտել: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը:

«Կեղծ ահաբեկչին» տեղափոխել են ոստիկանական բաժին՝ գործը հետաքննելու նպատակով:

Vesti.am