Ռուսաստանի հայ համայնքն ակտիվորեն մասնակցում է ԼՂՀ-ին օգնություն ցուցաբերելու և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած հայրենակիցներին աջակցելու արշավին: Օգնությունն ինչպես նյութական է, այնպես էլ գումարային, որոնք փոխանցվում են տարբեր նպատակային հաշվեհամարներին կամ էլ հենց կոնկրետ հասցեատերերին:
Մասնավորապես, Սարատով մարզի հայերը՝ Համլետ Շարոյանի գլխավորությամբ, ապրիլի 15-ին խորհրդի նիստի ժամանակ, որոշում են ընդունել ԼՂՀ-ին ֆինանսական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի հայերի միությունից: Արդյունքում, ապրիլի 27-ին, հավաքված բոլոր միջոցները՝ 5 մլն ռուբլի, փոխանցվել են ԼՂՀ-ի կառավարության կողմից բարեգործական նպատակներով բացված հատուկ հաշվեհամարին:
Նշվում է, որ Ռուսաստանի հայերի միության տարածքային գրասենյակների կողմից կազմակերպվող բարեգործական այս միջոցառումները շարունակական են լինելու:
Vesti.am