Rate.am-ի տվյալներով՝ ապրիլի 29-ի փոխարժեքներն ունեն հետևյալ տեսքը՝ 1 դոլարը միջինում հնարավոր է գնել 476,69 դրամով, վաճառել՝ 480,92 դրամով: Դոլարի գնման առավելագույն փոխարժեքը 477,50 դրամ է, նվազագույնը՝ 475,50:
Ապրիլի 28-ի համեմատ՝ դոլարի առքի տատանումները կազմել են –0,31 դրամ:
1 եվրոն հնարավոր է գնել միջնում 540,31 դրամով, վաճառել՝ 550,03 դրամով, իսկ 1 ռուբլին գնվում է 7,29 դրամ միջին փոխարժեքով, վաճառվում՝ 7,57 դրամով:
Եվրոյի և ռուբլու առավելագույն արժեքները համապատասխանաբար կազմում են. եվրոյինը՝ 542, ռուբլունը՝ 7,35 դրամ: Նվազագույն փոխարժեքները եվրոյինը կազմել են՝ 537, իսկ ռուբլունը՝ 7,27 դրամ:
Նախորդ օրվա համեմատ եվրոյի և ռուբլու առքի տատանումները համապատասխանաբար կազմել են՝ +0,34 և +0,02 դրամ:
Vesti.am