Foto

Անթալիայում սպանել են ադրբեջանցի քրեական հեղինակություն Լոտու Գուլիին

Թուրքիայի Անթալիա քաղաքի ռեստորաններից մեկում սպանվել է ադրբեջանցի քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովը, ով հայտնի է Լոտու Գուլի մականունով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Բաքվի իրավապահ մարմինների աղբյուրին։

Նշվում է, որ մաֆիայի առաջնորդի ուղղությամբ ատրճանակից կրակ է արձակել նույն սեղանի շուրջ նրա հետ ընթրող տղամարդը։ Սալիֆովը գլխի շրջանում վնասվածք է ստացել, հոսպիտալացվել է, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ քրեական հեղինակությանը սպանողը թաքնվել է հանցանքի վայրից, ավելի ուշ նրան ձերբակալել են Դենիզլի քաղաք տանող մայրուղու վրա։

Նախնական տեղեկություններով՝ ձերբակալվածը նույնպես հանցավոր աշխարհի ներկայացուցիչ է՝ Խան Ահմեդլինսկին՝ Գուլիի մերձավոր շրջապատից։