Անցած կիրակին անց եմ կացրել Ասկերանի շրջանում: Եղել եմ շրջանի Նախիջևանիկ, Վարդաձոր և Ուղտասար համայնքներին պատկանող դաշտերում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախագահ Արային Հարությունյանը:
Նա մասնավորապես գրել է.
«Տեղում պատասխանատուների հետ քննարկել եմ տարածքը ոռոգման կայուն ջրամատակարարմամբ ապահովելու հարցը: Խնդրի համալիր լուծման համար տվել եմ համապատասխան հանձնարարականներ, ըստ որոնց՝ կկառուցվեն նոր ջրագիծ և ջրահավաք մի քանի ավազաններ:
Այցիս ընթացքում նաև աշխատանքային խորհրդակցություն եմ անցկացրել: Քննարկված հարցերի թվում էր բնակարանային առկա պահանջարկը: Հանձնարարել եմ շրջկենտրոնում կառուցել բազմաբնակարան նոր շենքեր։ Աշխատանքները կսկսվեն առաջիկայում»:
Մանրամասները՝ տեսանյութում